ԵՄ-ն ավելի քան 400 մլն եվրոյով ավելացրեց միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի բյուջեն
ՄիջազգայինԵվրամիության 28 երկրների ներքին գործերի նախարարները ավելի քան 400 մլն եվրոյով ավելացրել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի բյուջեն:
Այդ մասին հաղորդել Է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը, որի նիստն ընթանում Է Լյուքսեմբուրգում:
«Խորհուրդը հաստատեց լրացուցիչ ֆինանսական օգնությունը ի պատասխան միգրացիոն ճգնաժամի: Խորհուրդն արագացված ընթացակարգով ընդունեց 2015 թվականի բյուջեի փոփոխման նախագիծը, որը միգրացիայի բնագավառում ԵՄ-ի աջակցությունը մեծացնում Է 401,3 մլն եվրոյով»,-ասված Է Խորհրդի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: