ՆԱՏՕ-ն ողջունում Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական կոնսուլտացիաները Սիրիայի շուրջ. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ողջունում Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական կոնսուլտացիաները Սիրիայի շուրջ:
Այդ մասին հոկտեմբերի 7-ին Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի Խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով նիստի արդյունքները:
«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այսօր մեզ տեղեկացրեց ՌԴ-ի հետ անցկացվող կոնսուլտացիաների մասին, որոնք նպատակամղված են Սիրիայում օդային գործողություններին մասնակցող օդաչուների անվտանգության ապահովմանը»,-ասել Է նա:
Գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայի գործողությանը, դաշինքի խնդիրն իր տարածքներն ու քաղաքացիներին պաշտպանելն Է:
«ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայի գործողությանը, որում ներգրավված են դաշինքի պետությունները ԱՄՆ-ի ղեկավարության ներքո: Դաշինքի գլխավոր նպատակն իր տարածքն ու իր քաղաքացիներին պաշտպանելն Է»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: