Լագարդը պատրաստ Է երկրորդ ժամկետով շարունակել աշխատանքը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը պատրաստ Է այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատանքը շարունակել այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին կլրանա նրա ներկայիս հնգամյա մանդատը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Ես, իհարկե, գիտակցում եմ, որ ԱՄՀ-ի անդամների ներկայիս տարեկան ժողովը կարող Է վերջինը լինել ինձ համար, բայց դա որոշելու եմ ոչ թե ես, այլ անդամները: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ջանացել եմ այն անել լավագույն կերպով; Ես պատրաստ եմ շարունակել աշխատանքը, բայց դա ինձանից չի կախված»,-ասել Է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ Լագարդն ԱՄՀ գալուց առաջ զբաղեցնում Էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: