Սիրիայում թուրք լրագրող է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի պաշտոնական «Անատոլու» լրատվական գործակալության Հալեպի 27-ամյա թղթակից Սալիհ Մահմուդ Լեյլան Սիրիայում զոհվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով ահաբեկիչների գրոհի արդյունքում:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Հալեպի մոտակայքում գտնվող Հիրեյթան գյուղում: Ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 30 մարդ, այդ թվում` «Անատոլու»-ի թղթակիցը, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, որոնց տեղափոխել են Քիլիս քաղաքի պետական հիվանդանոց:
Սալիհ Մահմուդ Լեյլան այս տարվա հունիսին վիրավորվել էր Հալեպի Ջեմիեթ Էզ Զահրա շրջանում եւ բուժման համար տեղափոխվել Թուրքիա, որից հետո դարձյալ վերադարձել էր Սիրիա ծառայողական պարտքը կատարելու համար: