Քեմերոնն ու Մերկելը կողմ են հակառուսական պատժամիջոցների պահպանմանը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աշխատանքային բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, «Իսլամական պետության» դեմ պայքարն ու Ուկրաինայոմ տիրող իրավիճակը։
«Կողմերը համակարծիք են այն հարցում, որ Եվրամիությունը պետք է ուժի մեջ թողնի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ մինսկյան համաձայնություններն ամբողջությամբ չեն իրագործվել»,-korrespondent.net-ը մեջբերում է բանակցություններից հետո տարածված հաղորդագրությունից մի հատված։
Ինչ վերբերում է Սիրիային, ապա կողմերը որոշել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Իսկ Ուկրաինայի հարցով Մերկելն ու Քեմերոնը որոշել են շարունակել Կիևին ֆինանսական օգնության տրամադրումը