Կիմ Չեն Ընը պատրաստ է «ամերիկացի իմպերիալիստների» դեմ ցանկացած պատերազմի
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած պատերազմի, որը «կկազմակերպեն ամերիկյան իմպերիալիստները»։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նման հայտարարությամբ Կիմ Չեն Ընը հանդես է եկել Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 70-ամյակին նվիրված շքերթին։
«Կուսակցության հեղափոխական սպառազինությունը նշանակում է, որ մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, որը կհրահրեն ամերիկացի իմպերիալիստները»,-ասել է հյուսիսկորեացի առաջնորդը։
Փհենյանում Կիմ Իր Սենի հրապարակում անցկացվում է ռազմական շքերթ՝ ի պատիվ կուսակցության։ Պատվո հարթակում գտնվում են ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական ներկայացուցիչ Լյու Յունշանը։