Թուրքիայի իշխանություններն Անկարայում պայթյուններն ահաբեկչություն են որակել. Դավութօղլուն շտապ խորհրդակցություն է անցկացնում
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մայրաքաղաքում որոտացած երկու պայթյուններից հետո շտապ խորհրդակցություն է անցկացնում:
Թուրքիայի իշխանություններն Անկարայում գրանցված պայթյունները որպես ահաբեկչություն են որակել։
Թուրքիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ Անկարայում երկրորդ պայթյունը կարող է իրականացրած լինել մահապարտ ահաբեկիչը, հաղորդում է CNN Turk-ը։
Չի բացառվում նաև այն վարկածը, որ արհմիությունների երթի ճանապարհին կարող են պայթուցիկով լի փաթեթ տեղադրած լինել։
Ավելի վաղ հաղորդվել էր Անկարայում երկու պայթյունների հետևանքով առնվազն 20 զոհի մասին։
Պայթյունները որոտացել էին «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով ակցիայի ընթացքում, որի մասնակիցները թուրքական իշխանություններին ու քրդերին կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները երկրում: