Սիրիական զորքը Իդլիբ նահանգի մոտ հովիտ է ազատագրել
ՄիջազգայինՍիրիացի զինծառայողներն ամբողջությամբ ազատագրել են Իդլիբ նահանգից 25 կմ հեռավորությամբ գտնվող Քին հովիտը, որը գտնվում էր «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման վերահսկողության տակ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է սիրիական բանակի գեներալ Սամիր Սուլեյմանը:
«Ամբողջությամբ ազատագրվել է Համա նահանգի հյուսիսում գտնվող Քին հովիտը: Այստեղ մոտ10 բնակավայր կա, որը թողել են զինյալները»,-ասել է նա:
Սուլեյմանը նաև հավելել է, որ որոշ քաղաքներում՝ մասնավորապես Ալ-Բահսեյում, հայտնաբերվել են ստորգետնյա ճանապարհներ, որոնցում դեռ հնարավոր է զինյալներ թաքնվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական զորքերը ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել են Համա նահանգի հյուսիսում գտնվող Ալ Բահսու քաղաքը: