Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում
ՄիջազգայինԹուրքիայի սեւծովյան հարավային ափամերձ Թոքաթի շրջանում տեղի ունեցած երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, թուրքական կառավարությանը կից երկրաշարժերի վարչության տվյալներով` երկրակեղեւի 4,9 բալ ուժգնությամբ առաջին ցնցումը երեկ տեղի է ունեցել Թոքաթի Էրբաա ավանում, տեղական ժամանակով ժամը 17:39-ին: Երկրաշարժից խուճապահար բնակչությունը դուրս է եկել տներից: 4 բալ ուժգնությամբ երկրորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 19:11-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 21,15 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Օրդուի, Գիրեսունի շրջաններում: Մի տարեց կին հոսպիտալացվել է: Էրբաայի քաղաքապետը հայտնել է, որ նախնական տվյալներով` երկրաշարժից զոհեր եւ ավերածություններ չկան:
Անցյալ օրերին նվազ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Անթալիայի, Մալաթիայի, Քութահիայի շրջաններում եւ Էգեյան ծովում: