Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ կայսրություն վերստեղծել
ՄիջազգայինՌուսաստանն ինքնաբավ երկիր է եւ մտադիր չէ վերստեղծել կայսրությունը կամ ԽՍՀՄ-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք որեւէ ցանկություն չունենք կայսրություն, Խորհրդային Միություն վերստեղծել, բայց մենք պետք է պաշտպանենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչն արել եւ անելու ենք»,- ասել է նա:
«Խնդիրը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ չէ, այն խաղաղարար է՝ առանց չափազանցության»,- նշել է Պուտինը եւ հավելել. «Ռուսաստանին պետք չեն ո՛չ ուրիշների տարածքները, ո՛չ բնական հարստությունը: Մեզ մերն էլ բավարար է, մենք ինքնաբավ երկիր ենք»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը, բարի կամք դրսեւորելով, անկախություն տվեց ԽՍՀՄ նախկին հանրապետություններին՝ ընդգծելով, որ դա որեւէ կոնֆլիկտով չուղեկցվեց:
«Դա ընդհանուր որոշում էր: Եվ այդ ընդհանուր որոշման մեջ հիմնականը հենց Ռուսաստանի որոշումն էր»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: