Պյոտր Պորոշենկոն հանդես Է եկել «Դոնբասի վերադարձման» ուղերձով
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես Է եկել «Դոնբասի վերադարձման» ուղերձով: Պորոշենկոն ասել Է, որ Դոնբասում զինդադարի ու խաղաղության երաշխիք» կարող Է դառնալ միայն Ուկրաինայի պաշտպանության հուսալիությունը», տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Մեզ հաջողվեց ստիպել թշնամուն՝ համաձայնել շփման գծից զենքի հետքաշմանը… Մենք մեր տեխնիկան եւ սպառազինությունը հետ ենք քաշում հատուկ, լավ մշակված պլանին համապատասխան: Այդ պլանը թույլ Է տալիս արագորեն դրանք վերադարձնել դիրքեր, եթե ռուսներն ու նրանց վարձկանները փորձեն խախտել զինադադարը»,-նշել Է Պորոշենկոն:
Պորոշենկոյի խոսքով՝ ինքը Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի եւ Բարաք Օբամայի հետ միասին «Պուտինին պարզորոշ հասկանալ են տվել, որ բռնազավթված տարածքներում ընտրությունները պետք Է անցկացվեն միայն Ուկրաինայի օրենքներով»:
Նախագահն ասել Է, որ 2016 թվականի բյուջեով կնախատեսվի պաշտպանության ծախսերի Էական ավելացում, իսկ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի ոչ մահաբեր զենք եւ «զգալի ֆինանսական ռեսուրսներ» կհատկացնի ռազմական օգնություն ցուցաբերելու, մասնավորապես, ուկրաինացի զինծառայողների պատրաստման համար:
«Նոյեմբերին ամերիկյան կողմը եզակի բազմամիլիոնանոց ծրագիր կսկսի Ուկրաինայի զինված ուժերի եւ հատուկ ստորաբաժանումների ուսուցման համար»,-հավելել Է Ուկրաինայի նախագահը:
Ըստ BBC-ի՝ նա նաեւ դիմել Է խորհրդարանին՝ խնդրելով «հասկանալ եւ աջակցել» Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծին եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակի մասին օրենքին:
«Առանց Գերագույն ռադայի, ընտրություններ չեն լինի: Առանց բռւնազավթված տարածքներում ընտրությունների անցկացման, կարգավորումը փակուղի կմտնի»,-հայտարարել Է Պորոշենկոն: