ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները կարող են Ուկրաինայի արեւելքում միանալ ԵԱՀԿ-ի դիտորդներին. Բորդյուժա
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) աջակցություն կցուցաբերի, որպեսզի Ուկրաինայի արեւելքում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությանը մասնակցեն ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում ԷԱրմենպրես-ը, հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ամփոփելով կազմակերպության Մշտական խորհրդի՝ Եվրասիայի անվտանգության ապահովման հարցերին նվիրված ընդլայնված նիստի արդյունքները:
Նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ՀԱՊԿ-ի անդամ պետություններին առաջարկել Է մասնակցել կազմակերպության մոնիթորինգային առաքելությանն Ուկրաինայի արեւելքում, քանի որ տարածաշրջանում ընդլայնվում են ԵԱՀԿ-ի խնդիրները:
«Մենք կցանկանայինք հետագայում Էլ ավանդ ներդնել կրակի դադարեցման համաձայնագրի պահպանման գործում, ինչը մոնիթորինգային առաքելության ավելի մեծ թվով աշխատակիցներ Է պահանջում, ովքեր պետք Է վերահսկեն շփման գիծը»,-պարզաբանել Է Զանիերը:
Իր հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ կազմակերպության բոլոր անդամները կարող են մասնակցել առաքելությանը: «Դա կբարձրացնի գնահատումների օբյեկտիվությունը: Մենք ողջունում ենք այս առաջարկությունը եւ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի նման մարդիկ մեր պետություններում հավաքագրվեն»,-ասել Է Բորդյուժան: