ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց նավթի արտահանման արգելքի վերացումը
ՄիջազգայինԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, պաշտպանել Է այն օրինագիծը, որը նախատեսում Է նավթի արտահանման՝ 40 տարի գործող արգելքի չեղարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Նախագիծը պաշտպանել Է 261 օրենսդիր, դեմ են արտահայտվել 159-ը, ընդ որում՝ քվեարկածների ճնշող մեծամասնությունը ներկայացնում Է Հանրապետական կուսակցությունը:
Այժմ օրինագիծը պետք Է քննարկվի Սենատում: Ընդսմին նույնիսկ այդ մարմնի կողմից հավանության արժանանալու դեպքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն սպառնացել Է օրենքի վրա վետո դնել՝ աջակցելու համար Էներգիայի այլընտրական աղբյուրների զարգացմանը:
Օրենքի ընդունման կողմնակիցները պնդում են, որ նավթի արտահանման արգելքի չեղարկումը թույլ կտա դյուրացնել նավթարդյունահանողների աշխատանքը, ինչպես նաեւ կպաշտպանի երկրի նավթարդյունաբերության ճյուղի բումը եւ ԱՄՆ-ի դաշնակիցներին կօգնի մատակարարումների այլընտրական աղբյուրներ գտնել, բացի Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից: Մինչդեռ օրենքի հակառակորդները կարծում են, որ այն բացասաբար կազդի երկրի վերամշակող արդյունաբերության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: