«Գազպրոմ»-ը վերսկսեց գազի մատակարարումն Ուկրաինային
Միջազգային«Գազպրոմ»-ը «Նաֆտոգազ Ուկրաինի»-ից 234 մլն դոլար կանխավճար Է ստացել հոկտեմբերին գազ մատակարարելու դիմաց եւ երեք ամսվա ընդմիջումից հետո վերսկսել գազի արտահանումն Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, լրագրողներին հայտնել Է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Այսօր ժամը 10:00-ին «Գազպրոմ»-ն սկսել Է գազի մատակարարումն Ուկրաինային: «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի ազգային բաժնետիրական ընկերությունից (ԱԲԸ) 234 մլն դոլար ծավալի կանխավճար Է ստացվել հոկտեմբերին խոստացված 500 մլն դոլարից: Ուկրաինան խնդրել Է մատակարարումների առավելագույն ռեժիմ՝ օրական 114 մլն խորանարդ մետր, ինչը համապատասխանում Է Ուկրաինայի կողմից տարեկան 52 մլրդ խորանարդ մետր գազ ստանալուն»,-ասել Է Միլլերը: Ուկրաինական կողմը հոկտեմբերին 2 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու հայտ Է ուղարկել «Գազպրոմին», հայտնել Է նա:
Ձմեռային փաթեթի շրջանակներում ՌԴ-ի կառավարությունը չորրորդ եռամսյակի համար հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 20 դոլարի չափով զեղչ Է տրամադրել ՈՒկրաինային: Ավելի վաղ ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել Է, որ բուն պայմանագրային գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում Է 248-252 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: