Սիրիայի հակամարտության քաղաքական լուծումն այլընտրանք չունի. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման այլընտրանք չի տեսնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հոկտեմբերի 12-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Կարող Է անիրատեսական թվալ Սիրիայում պատերազմի եւ մարտերի դադարեցման համար քաղաքական լուծման հասնելը: Մյուս կողմից՝ այն այլընտրանք չունի: Վաղ թե ուշ պետք Է քաղաքական լուծում գտնվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք պաշտպանում ենք այդ քաղաքական լուծումը գտնելուն ուղղված ՄԱԿ-ի բոլոր ջանքերը»,-հայտարարել Է Ստոլտենբերգը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում, որն ընթանում Է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում:
Նա հավելել Է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չԷ որպես դաշինք միջամտել Միրիայի հակամարտությանը, կազմակերպության անդամ երկրները դա անում են ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող կոալիցիայի շրջանակներում:
«ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, Սիրիայի հակամարտությանը միջամտելու պլաններ չունի: Դա այն Է, ինչը դաշնակիցները կոալիցիայի շրջանակներում անում են ԱՄՆ-ի հրամանատարության ներքո»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: