Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավարը ԵՄ-ին հորդորել է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ
ՄիջազգայինԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը խստորեն դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ նշելով, որ կատարվածն իշխանությունների ձեռքի գործն է, ովքեր ցանկանում են խափանել ընտրությունների բնականոն ընթացքը: Նա Եվրամիությանը հորդորել է Էրդողանի հետ տարվող բանակցությունները սառեցնե լ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
«Ստացվում է այնպես, որ աշխատում են կանխել կանոնավոր և արդար ընտրությունների անցկացումը: Եթե նոյեմբերի 1-ի ընտրություններն իրականացվեն նորմալ ձևով, ապա երևում է, Էրդողանը կրկին չի կարողանա մեծամասնություն ապահովել»,- ասել է Օզդեմիրը: Նա Անկարայի ահաբեկչությունն անվանել է սադրանք, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաոս ստեղծելն է:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ինթուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնականտվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի` պաղեստինցի: Տարբեր տվյալներով` շուրջ 508 մար դ է տարվելհիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է: