Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


ԱՄՆ-ը կրկին դարձել Է աշխարհի ամենաթանկ բրենդը

Միջազգային

Երկրների թվում աշխարհի ամենաթանկ բրենդը դարձել Է ԱՄՆ-ը՝ հսկայական տարբերությամբ առաջ անցնելով Չինաստանից այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ Ուկրաինան տեղ են զբաղեցրել վերջին տարվա ընթացքում զարգացման վատագույն դինամիկան ունեցող երկրների հնգյակում: Այդ մասին ասված Է Brand Finance ընկերության մամուլի տեղեկագրում:

Ընկերությունը ԱՄՆ-ի բրենդի արժեքը գնահատել Է 19,7 տրիլիոն դոլար: Գնահատականը ներառում Է բազմազան ցուցանիշներ, ներառյալ ՀՆԱ-ն, ներդրումային գրավչությունը, բիզնես-կլիման եւ այլն: Բացի ամերիկյան տնտեսության մասշտաբից, հետազոտության հեղինակներն առանձնացնում են իրացման հսկայական շուկան ԱՄՆ-ում, որի մասնակիցները պատրաստ են հավելյալ վճարել "Made in USA" պիտակով ապրանքների համար, ինչպես նաեւ բազմաթիվ ընկերությունների առկայությունը, որոնք ինքնին թանկարժեք բրենդներ են. դրանց թվում են, մասնավորապես, Disney-ը, Apple-ը եւ Coca-Cola-ն: 

Չինաստանը, որը բրենդի արժեքով երկրորդն Է աշխարհում, անցած տարի կորցրել Է արժեքի 1 տոկոսը եւ այժմ 6,31 տրիլիոն դոլար Է գնահատվում մեկ տարի առաջվա 6,35 տրիլիոն դոլարի դիմաց: Դա կապված Է երկրի տնտեսության տեմպերի դանդաղման, ինչպես նաեւ աշխարհում հումքի գների անկման հետ:

Մինչդեռ հումքային ապրանքների արժեքի նվազումը ամենից ավելի հարվածել Է արտահանողներին, օրինակ՝ Կանադային եւ Ավստրալիային: Նրանց բրենդներն Էժանացել են համապատասխանաբար 8 տոկոսով եւ 10 տոկոսով, բայց մնացել են թոփ-10-ում:

Երկրների թվում աշխարհի ամենաթանկ բրենդների հնգյակում նաեւ տեղ են գտել Գերմանիան (4,17 տրլն դոլար, մինուս 4 տոկոս), Մեծ Բրիտանիան (3,01 տրլն դոլար, պլյուս 6 տոկոս) եւ Ճապոնիան (2,54 տրլն դոլար, պլյուս 3 տոկոս): Առաջին տասնյակի երկրների թվում առավել տպավորիչ աճ Է ցուցաբերել Իտալիան (պլյուս 32 տոկոս), որն այժմ վարկանիշում 7-րդ հորիզոնականն Է զբաղեցնում 2,14 տրլն դոլար ցուցանիշով:

Բրազիլիան լքել Է առաջին տասնյակը՝ իջնելով 11-րդ հորիզոնական. նրա բրենդն ընկել Է 17 տոկոսով՝ մինչեւ 1,17 տրլն դոլար: Երկրի խնդիրներին, բացի Էժան հումքից, ավելացել են կոռուպցիոն սկանդալը՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, տնտեսության անկումը եւ առաջին կիսամյակում 500 հազար աշխատատեղերի կորուստը: Նույնիսկ անցյալ տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չկարողացավ համաշխարհային ասպարեզում բարձրացնել երկրի իմիջը, թեեւ Բրազիլիան հույս ունի շտկել դրությունը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում, որը կայանալու Է 2016 թվականին:

Ռուսաստանն «Էժանացել Է» 31 տոկոսով՝ մինչեւ 810 մլրդ դոլար, եւ այժմ զբաղեցնում Է միայն 18-րդ դիրքը: Անցյալ տարի այն 12-րդ տեղում Էր, երբ Ռուսաստանի բրենդի արժեքը գնահատվում Էր 1,18 տրլն դոլար: Երկրի բրենդի արժեքի վրա ազդել Է Սիրիայի հակամարտությանը նրա մասնակցությունը եւ Մոսկվայի դերակատարության ոչ միանշանակ գնահատականն ՈՒկրաինայի հակամարտության հարցում, նշում են Brand Finance-ում:

Դրա հետ մեկտեղ ուկրաինական բրենդի արժեքն ընկել Է աշխարհի բոլոր երկրների շրջանում առավելագույն տեմպերով՝ 45 տոկոսով՝ մինչեւ 44 մլրդ դոլար:

Աճի առաջատարը դարձել Է Իրանը. նրա բրենդի արժեքն աճել Է 59 տոկոսով՝ մինչեւ 159 մլրդ դոլար՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողությունների եւ պատժամիջոցների չեղարկման հեռանկարների ֆոնին: Կուբան, որը նույնպես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղին Է բռնել, դեռ չի մտել վարկանիշի թոփ-100, սակայն վերլուծաբանները վստահություն են հայտնել, որ դա տեղի կունենա արդեն 2016 թվականին: 

Զարգացման լավագույն դինամիկա ունեցող երկրների հնգյակում Իրանի կողքին են աֆրիկյան չորս երկրներ՝ Կամերունը, Տանզանիան, Քենիան եւ Զամբիան:   

Երկրների թվում բրենդների կայունության առանձին վարկանիշում (որում հաշվի չի առնվում տնտեսության մասշտաբը) առաջին տեղն զբաղեցնում Է Սինգապուրը՝ 100 հնարավորից 88 կետ գնահատականով: Կոռուպցիայի գծով ինդեքսում երկիրն առաջին տեղն Է զբաղեցրել Ասիայում եւ յոթերորդը՝ աշխարհում. նաեւ հետազոտության հեղինակները նշում են բնապահպանական բարձր սանդարտները, որակյալ կրթությունը եւ զբոսաշրջության ակտիվ զարգացումը:

Երկրորդ տեղը կիսում են Շվեյցարիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (84,9 կետ), նրանց հաջորդում են Ֆինլանդիան (85,7 կետ) եւ Նոր Զելանդիան (85,6 կետ), հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Լուսանկարը`Reuters

«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին