Բրազիլիայի նախագահը հայտարարել Է, որ պաշտոնաթող չի լինի քաղաքական ընդդիմախոսների ճնշման ներքո
ՄիջազգայինԲրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել Է, որ չի նահանջի քաղաքական ընդդիմախոսների ճնշման ներքո, որոնք ձգտում են հասնել բարձրագույն պետական պաշտոնից իր վաղաժամկետ հեռացման, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Միանգամայն ակներեւ Է պետական հաստատությունների նորմալ գործունեությունը խախտելու ընդդիմության ձգտումը»,-նշել Է Ռուսեֆը: Հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով Սան Պաուլու քաղաքում կայացած հանրահավաքում՝ նա նշել Է, որ ընդդիմադիր առաջնորդներն առաջ են քաշում «բացարձակ արհեստական փաստարկներ»՝ ձգտելով պաշտոնազրկման գործընթաց սկսել պետության ղեկավարի նկատմամբ, եւ «անազնիվ խաղ են վարում»:
Բրազիլիայի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Տեորի Զավասկին օրերս ընդունել Է որոշում, որն անօրինական ց ճանաչում այն ռազմավարությունը, որով առաջնորդվում են ներկայիս նախագահի ընդդիմախոսները՝ փորձելով հասնել պաշտոնից նրա վաղաժամկետ հեռացման: Սակայն ընդդիմադիր ղեկավարները չեն հրաժարվում իրենց պլաններից՝ Ռուսեֆին մեղադրելով ֆինանսական խախտումների մեջ, որոնք, նրանց կարծիքով, տեղ են գտել նրա նախորդ նախագահական ժամկետի ընթացքում:
Ելույթ ունենալով Սան Պաուլուում, Ռուսեֆը հայտարարել Է, որ «հաստատակամորեն մտադիր Է պայքարել իր նախագահական մանդատի պահպանման համար», որի ժամկետը լրանում Է 2019 թվականի հունվարի 1-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: