Սիրիական ուժերը Հալեպի շրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսեն ահաբեկիչների դեմ
ՄիջազգայինՍիրիայի կառավարական ուժերն իրենց դաշնակիցների հետ պատրաստվում են լայնամասշտաբ գործողություններ սկսել Հալեպում «Իսլամական պետության» դեմ` օժանդակելով ռուսական օդային ուժերին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների նպատակն է հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին: Ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիա են ժամանել հազարավոր իրանցի զինծառայողներ, իրենց մասնակցությունը կունենան նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շիական խմբավորման անդամները:
Տեղեկություններ կան, որ հարձակումը շուտով կսկսվի: Սիրիական ուժերի թիրախում կհայտնվեն նաև ահաբեկիչների դիրքերը Համայի նահանգում:
Ռուսական ուժերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները սկսել են սեպտեմբերի 30-ից:
Սիրիական բանակն ավելի քան