Դոնբասում հաջողվեց կանգնեցնել հակամարտության թեժ փուլը. Պորոշենկո
ՄիջազգայինԴոնբասում հաջողվեց կանգնեցնել հակամարտության թեժ փուլը, բայց իրադրությունը դեռեւս մեծ ռիսկեր Է պարունակում անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Մեզ այժմ հաջողվեց կանգնեցնել հակամարտության թեժ փուլը, բայց իրադրությունը, ցավոք, դեռեւս մեծ ռիսկեր Է պարունակում անվտանգության համար: Ուստի ես քանիցս նշել եմ, որ մենք թուլանալու ոչ մի հիմք չունենք: Մենք դեռ մեծ ջանքեր պետք Է գործադրենք, որպեսզի շարունակենք որակապես հանդերձել Ուկրաինայի զինված ուժերին»,-ասել Է Պորոշենկոն ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Ուկրաինայի պաշտպանի օրվան:
Նախագահը հայտնել Է, որ ցուցահանդեսում ներկայացված են ուկրաինական եւ արտասահմանյան արտադրության տեխնիկայի նմուշներ: «Այստեղ կա տեխնիկա, որը մեզ փոխանցվել Է մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից… Մեզ օտարերկրյա զինվորներ հարկավոր չեն, ուկրաինացիները բավականաչափ ռազմական վարպետություն եւ ոգու ուժ ունեն զավթիչներից իրենց հողը պաշտպանելու համար, բայց մենք շնորհակալ ենք պաշտպանական ոչ մահաբեր այն զենքի համար, որը մենք վերջապես սկսել ենք ստանալ»,-ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: