Իրանը ստորգետնյա հրթիռային բազա Է ցուցադրել 500 մետր խորության վրա
ՄիջազգայինԻրանն առաջին անգամ ցուցադրել Է հրթիռային կայանքների ստորգետնյա բազա, որը, ինչպես նշվում Է, գտնվում Է 500 մետր խորության վրա:
Տեսառեպորտաժը, որը վարում Էին IRIB պետական հեռուստառադիոընկերության աշխատակիցները, զետեղված Էր իրանական ԶԼՄ-ների կողքին: Օբյեկտի գտնվելու վայրը, որի թունելներում բեռնատարների վրա գտնվում են տասից ոչ պակաս հրթիռային կայանքներ, չի բացահայտվում:
Mehr գործակալությունը, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեին, հայտնել Է, որ ցուցադրված օբյեկտը երկրում տեղակայված ստորգետնյա հրթիռային բազաներից միայն մեկն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: