Մերկելը ցանկանում Է, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում Է, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության անդամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նա հայտարարել Է՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Բունդեսթագում:
«Ես կցանկանայի, որ Մեծ Բրիտանիան մեր ակտիվ գործընկերը լիներ ուժեղ Եվրամիության շրջանակներում»,-նշել Է նա:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն, ինչպես խոստանում Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, պետք Է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը, սակայն տեղական մի շարք ԶԼՄ-ներ ենթադրում են, որ քվեարկությունը կարող Է կազմակերպվել արդեն հաջորդ տարի: Վարչապետն ինքը հանդես Է գալիս երկիրը ԵՄ-ի կազմում պահպանելու օգտին: Նա ձգտելու Է հասնել ԵՄ-ի բարեփոխման եւ իշխանական լիազորությունների մի մասը Մեծ Բրիտանիային վերադարձնելուն: Այդուհանդերձ, եթե մնացած երկրները անզիջում դիրք բռնեն, Քեմերոնը կարող Է պաշտպանել ԵՄ-ից թագավորության դուրս գալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: