Մերկելի կուսակցության վարկանիշը ռեկորդային անկում Է արձանագրել
ՄիջազգայինԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակ ընկել Է 2013 թվականին կայացած վերջին ընտրությունների պահից ի վեր, ինչը կապված Է միգրանտների նկատմամբ վարվող քաղաքականության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է DPA գործակալո ւթյունը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման Forsa եւ INSA կենտրոնների տվյալները:
Հարցումների տվյալների համաձայն՝ ՔԴՄ-ի եւ նրա դաշնակցի՝ բավարական Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) կուսակցության վարկանիշն ընկել Է մինչեւ 38 տոկոսի նշագիծ, ինչը 3,5 տոկոսով ցածր Է ընտրությունների ժամանակվա ցուցանիշներից:
Քաղաքացիների շրջանում կանցլերի ժողովրդականության կորստի հիմնական պատճառը դարձել Է փախստականների հետ կապված ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, անցած օրերին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը միգրացիոն քաղաքականության համար խիստ քննադատության Է ենթարկվել քաղաքական կողմնակիցների եւ մրցակիցների, ինչպես նաեւ իր իսկ կուսակցության՝ ՔԴՄ-ի կողմից:
Ի պատասխան՝ կանցլերը վերստին հայտարարել Է, որ միգրացիոն հոսքը Գերմանիա չի սահմանափակվի: