Ուկրաինան ընտրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ
ՄիջազգայինՈւկրաինան, Եգիպտոսը, Ուրուգվայը, Սենեգալը և Ճապոնիան 2016-2017 թվականների համար ընտրվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտկան անդամներ: Քվեարկության ընթացքում, որը տեղի է ունեցել ընթացող Գլխավոր ասամբելայի ժամանակ, նրանք բոլորը ստացել են ասամբելային ներկա 193 երկրների պատվիրակությունների 2/3-ի անհրաժեշտ աջակցությունը:
Ինչպես հաղորդում է TASS-ը, Եգիպտոսը ստացել է 179 ձայն, Սենեգալը` 187, Ուրուգվայը` 185, Ճապոնիան` 184: Ուկրաինան ԱԽ ոչ մշտական անդամ ընտրված հինգ երկրների շրջանում ստացել է ամենաքիչ ձայները` 177:
2016 թվականի հունվարի մեկից հինգ երկրներ ՄԱԿ-ի ԱԽ-ում կփոխարինեն Չադին, Նիգերիայի, Լիտվային, Չիլիին ու Հորդանանին, որոնց երկու տարվա ժամկետը կավարտվի, և կմիանան Անգոլային, Վենեսուելային, Իսպանիային, Մայազիային ու Նոր Զելանդիային, որոնց լիազորությունները կավարտվեն 2016 թվականին վերջին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն կազմված է 15 անդամ երկրից: Հինգ երկրներ` Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան այնտեղ ներկայացված են մշտական անդամի կարգավիճակով, իսկ մնացած 10-ը տարեկան համալրվում են կիսով չափ: