Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մոտ 7 մլրդ դոլար պարտք ունի
ՄիջազգայինԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ներկայում 6,9 մլրդ դոլար վարկային պարտք ունի:
Այս մասին, ինչպես հաղորդում է report.az կայքը, հայտարարել է SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասըմովը:
Նա ասել է, որ մոտ օրերին SOCAR-ը Ադրբեջանի միջազգային բանկից 1 մլրդ 860 մլն մանաթ վարկ պետք է վերցնի:
Գասըմովի խոսքով` վարկի 1 մլրդ 260 մլն մանաթ մասը նախատեսված է Բաքվի նավթավերամշակման գործարանի վերակառուցման, իսկ 600 մլն մանաթ մասը` «Բուլլա», «Գյունեշլի» հանքավայրերում նավթի եւ գազի հորերի փորման համար:
Նավթի համաշխարհային գների նվազման պատճառով SOCAR-ի եկամուտները նավթի արտահանումից մոտ 46 տոկոսով պակասել են, ինչի պատճառով ընկերությունը հայտնվել է ֆինանսական ճգնաժամում:
SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի պետբյուջեի հիմնական մատակարարներից մեկը: