Պուտինն առաջարկել Է 2017 թվականն ԱՊՀ-ում հայտարարել Ընտանիքի տարի
ՄիջազգայինՌուսաստանն առաջարկում Է 2017 թվականն ԱՊՀ-ում հայտարարել Ընտանիքի տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հոկտեմբերի 16-ին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Համագործակցության գագաթնաժողովում:
«Կարծում եմ, որ Համագործակցությունում հումանիտար կապերի հետագա ամրապնդմանը կարող Է նպաստել 2017 թվականը Ընտանիքի տարի հայտարարելը: Ակնկալում ենք, որ նախաձեռնությունն աջակցություն կգտնի»,-ասել Է ՌԴ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ թեմատիկ տարիների անցկացման պրակտիկան դրական արդյունքներ Է տալիս: Պուտինը հիշեցրել Է, որ 2016 թվականը լինելու Է Կրթության տարի:
Ընդհանուր առմամբ հումանիտար համագործակցության ամրապնդումը Պուտինը համարել Է ավանդական գերակայություններից մեկը ԱՊՀ-ի շրջանակներում: Տպավորիչ նախագիծ եմ համարում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» ծրագիրը,-ասել Է ՌԴ-ի նախագահը:-Այն թույլ Է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների ժողովուրդների ավանդույթներին, նպաստում Է զբոսաշրջության զարգացմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: