Եվրոպայում կանցկացվի Ադրբեջանից քաղաքական վտարանդիների առաջին համաժողովը
Միջազգային«Դեմոկրատիայի աջակցության եվրոպական դաշնության» նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կանցկացվի Ադրբեջանից քաղաքական վտարանդիների առաջին համաժողովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է moderator.az լրատվական կայքը, facebook-ի իր էջում գրառել է Գերմանիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի, լրագրող Եգանա Ամիրասլանովան` հանդես գալով հետեւյալ կոչով.
«Համաժողովը մի առիթ է անկախության 20 տարուց ավելի ժամանակաշրջանում երկրից քաղաքական վտարանդիների հանդիպման համար: Հրավիրում ենք համաժողովին մասնակցել ժողովրդի իրավունքների պայքարի համար հայրենիքից զրկված բոլոր քաղաքական վտարանդիներին»:
Նշվում է, որ համաժողովում համատեղ որոշումներ կընդունվեն «ժողովրդավարների ազգային պայքարի ճանապարհին համատեղ նոր, լուրջ քայլեր կատարելու» համար: