Հնդկաստանում ավտովթարից 15 մարդ է մահացել
ՄիջազգայինՀնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում ավտովթարից առնվազն 15 մարդ է մահացել, եւս 30-ը վնասվածքներ է ստացել, հաղորդում է IANS-ը:
«13 մարդ զոհվել է տեղում: Վթարը տեղի է ունեցել ավտոբուսին վարորդի մեղքով, ով դեպքի վայրից փախուստի է դիմել»,-նշել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հաղորդում է Gazeta-ն:
Նախնական տեղեկություններով դատարկ ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային, որի մեջ եղել է 40 մարդ: