Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 102-ի
ՄիջազգայինԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել Թուր քիայի գլխավոր դատախազությունը` հայտնելով, որ Անակարայի ահաբեկչության զոհերի թիվը 102-ն է:
Նախօրեին հիվանդանոցում 6 օր բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո մահացել էր ուսուցիչ Աթա Օնդեր Աթաբայը:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի պաշտոնական թիվը հասել է 100-ի, վիրավորվածների թիվը` 500-ի: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է: