Ռուսական օդուժը ոչնչացրել է Սիրիայում տեղակայված ահաբեկիչ-մահապարտների վերապատրաստման բազան
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության օդային ուժերը ոչնչացրել են Սիրիայում տեղակայված ահաբեկիչ-մահապարտների բազան: «Սալմայի շրջակայքում (Լաթաքիա) Սուկ-24Մ կործանիչը հարվածել է ահաբեկիչների վերապատրաստման բազային, որը գտնվում էր առանձին շենքում: Հետախույզների տվյալներով` այդ բազայում օտարերկրացիները պատրաստում էին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին` սիրիական բանակի ազատագրված շրջաններում դիվերսիոն պատերա զմ իրականացնելու նպատակով»,- ինչպես հաղորդում է Արմենպրեսը հղում կատարելով ՏԱՍՍ-ին` այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը` հավելելով, որ ահաբեկիչներին սովորեցնում էին նաև պատրաստել պայթուցիկներ: «ՌԴ օդուժը ոչնչացրել է նաև ահաբեկիչների զրահատեխնիկան և «Ֆեյլակ Օմար» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետը»,-շեշտեց Կոնաշենկովը: