Մերկել. Ռուսաստանը գազի հուսալի մատակարար է
ՄիջազգայինՌուսաստանը գազի հուսալի մատակարար է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամենշաբաթյա տեսաուղերձում, որը հրապարակվել է հոկտեմբերի 17-ին:
«Մենք շատ ուրախ ենք, որ Ուկրաինայի համար ձմռան ամիսների համար գազի մատակարարման փաթեթը համաձայնեցվել է: Գերմանիան, ի դեպ, բնական գազի այլ աղբյուրներ էլ ունի, սակայն ռուսաստանն, ընդհանուր առմամբ, նախկինում իրեն արդարացրել է որպես երկնագույն վառելիքի հուսալի մատակարար»,-ասել է կանցլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: