Եմենում սպանել են ԱՄԷ Կարմիր Կիսամահիկի կազմակերպության աշխատակցին
ՄիջազգայինԱնհայտ անձինք այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եմենի Ադեն նահանգում սպանել են ԱՄՆ Կարմիր Կիսամահիկի կազմակերպության աշխատակցին։ Այս մասին հայտնում է Բահրեյնում լույս տեսնող «Ալ Վասատ» թերթը՝ վկայակոչելով ականատեսներին։
Զինված հանցագործները կրակ էին արձակել ԱՄԷ քաղաքացու ուղղությամբ, երբ նա քայլում էր Ալ Մանսուրա թաղամասի փողոցներից մեկով։ Դեռեւս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել սպանության պատասխանատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սա հուլիսին Ադեն նահանգը ապստամբ հուսիներից ազատագրելուց ի վեր ԱՄԷ քաղաքացու սպանության առաջին դեպքն է։