Բրազիլիայի նախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել` ընտրախախտումների գործով
ՄիջազգայինBBC-ն հայտնում է, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Բրազիլական ոստիկանությունը հետաքննում է նախագահի անցած տարվա նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ տրված խախտումները:
Հետաքննությունը սկսվել է Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո: Գործող նախագահ Ռուսեֆը մասնավորապես կասկածվում է քարոզարշավի ընթացքում իր լիազորությունները չարաշահելու համար:
Աղբյուրը հայտնում է, որ նախագահի մեղավորության հաստատման դեպքում ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: