«Տրանսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 19-ի 80 չվերթ
ՄիջազգայինՌուսաստանյան «Տրանսաէրո» ընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 19-ի 80 չվերթ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտել է «Աէրոֆլոտ»-ը:
«Չեղյալ հայտարարված չվերթների ուղեւորների փոխադրումը կիրականացվի «Աէրոֆլոտ» խմբի չվերթներով` SU կոդով»,- հայտնել են «Աէրոֆլոտում»:
Ընկերությունում հայտարարել են, որ «չեղյալ հայտարարված չվերթների տրանզիտային ուղեւորները կտեղափոխվեն Պուլկովո կամ Շերեմետեւո օդանավակայաններից»: