Աշխարհում սիրիացի փախստականների թիվը հասել է 4 միլիոնի. Բան Կի Մուն
Միջազգայինtert.am-ը գրում է.
Ավելի քան 4 մլն մարդ պատերազմի պատճառով ստիպված է եղել լքել իր տունը Սիրիայում: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Նա նշել է, որ ամենից շատ չարչարվում են Հորդանանում, Թուրքիայում, Լիբանանում ու Իրաքում հաստատված փախստականները:
«Լիբանանի բնակչության 25 տոկոսն այժմ կազմում են սիրիացի փախստականները: Ավելի քան 2 միլիոնը Թուրքիայում են, 1.5 միլիոնը՝ Հորդանանում, իսկ 300 հազար փախստական հաստատվել է Իրաքում և մի որոշ մասը Եգիպտոսում ու Հյուսիսային Աֆրիկայում»,- հայտնել է նա:
Սիրիայում 8 մլն մարդ անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի: Բան Կի Մունը կարծում է, որ ներգաղթյալների ճգնաժամն այս պահին խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր և լուրջ մարտահրավեր է միջազգային հանրության համար: