Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների համաձայնագրի իրագործման մեկնարկի մասին
ՄիջազգայինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության իրագործման մեկնարկի մասին:
«Հոկտեմբերի 18-ին գլխավոր տնօրենը տեղեկացվել է, որ Թեհրանը կսկսի իրագործել երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը` չսպասելով մեջլիսի կողմից նախաստորագրմանը»,- Коммерсантъ-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է գործակալության կայքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Իրանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանության է արժանացրել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ համաձայնագիրը: