Բուշը եւ Բլերն Իրաքի հարցով պայմանավորվել են ներխուժումից մեկ տարի առաջ
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն Իրաք ներխուժումից դեռեւս մեկ տարի առաջ պայմանավորվել են այդ երկրի նախագահ Սադամ Հուսեյնի դեմ ռազմական գործողությունների իրականացման մասին:
Daily Mail-ը, մեջբերելով 2001-2005 թվականներին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գաղտնի նամակագրությունը, գրել է, որ այդ ընթացքում Բլերը շարունակել է հրապարակայնորեն խոսել դիվանագիտության մասին եւ մերժել ռազմական միջամտությունը: Պարբերականի հրապարակած «հուշագիր նախագահի համար» անվանումով փաստաթուղթն ավելի քան 10 տարի գաղտնի է եղել, սակայն 2014 թվականին գաղտնազերծվել է պետքարտուղարության կողմից:
Նամակագրությունում նշվում է, որ Բլերը մտադիր է եղել համաձայնել ԱՄՆ նախագահի հետ գործել՝ հասարակությանը համոզելու, որ Հուսեյնը, իբր, զանգվածային ոչնչացման զենք ունի: Սակայն, ըստ պարբերականի, պարզվեց, որ Իրաքի նախագահն այդպիսի զենք չուներ: