Չիկագոյում 6-ամյա երեխան մահացու հրազենային վիրավորում է հասցրել 3-ամյա եղբորը
ՄիջազգայինԱՄՆ Չիկագո քաղաքում 6-ամյա տղան հոր ատրճանակից կրակ է բացել 3-ամյա եղբոր վրա: Միջադեպի համար պատասխանատվություն պետք է կրի երեխաների հայրը, ով լիցքավորված ատրճանակը պահում էր սառնարանի վրա:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը, դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հարազատները վիրավոր երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է գլխին ստացված հրազենային վնասվածքից:
Ինչպես բնորոշել է ոստիկանությունը՝ հայրը հանցավոր անփութություն է ցուցաբերել, քանի որ տանը լիցքավորված զենք է պահել, որը հասանելի է եղել երեխաներին: Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել երեխայի կյանքը վտանգի ենթարկելու համար: