Բուշը Թրամփին ռեալիթի-շոուի մասնակցի հետ է համեմատել
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշն իր ընդդիմախոս, միլիարդատեր Դոնալդ Թրամփին ռեալիթի-շոուի մասնակցի հետ է համեմատել:
Բուշի կարծիքով, դժվար թե կարելի է Թրամփին վստահել ԱՄՆ միջուկային զենքը: CNN-ի հաղորդմամբ, նա նաեւ ասել է, որ Թրամփն արտաքին քաղաքական կուրսը ռեալիթի-շոուի նման է քննարկում:
«Անկեղծ ասեմ, ես լուրջ կասկածներ ունեմ»,- հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է Բուշը:
Ավելի վաղ Ջեբ Բուշն ասել էր, որ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու՝ Թրամփը խղճուկ է: Այս մասին նա հայտարարել էր այն բանից հետո, երբ միլիարդատերը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատասխանատվությունը դրել էր երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վրա: