Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»


ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատվիրակներն իրենց մտահոգությունն են ներկայացրել ԼՂ հակամարտության մասին ձևակերպումների վերաբերյալ

Միջազգային

 ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «ՆԱՏՕ-ն  և Ռուսաստանը. Եվրատլանտյան անվտանգությունը» խորագրով զեկույց, որում անընդունելի դրույթներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հայկական պատվիրակության անդամները հարցի քննարկման ընթացքում իրենց մտահոգությունն են արտահայտել վիճահարույց դրույթներ ի վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ: «Զեկույցի հեղինակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ որոշակի դրույթներ էր ներառել այդ զեկույցում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մենք դրանց վերաբերյալ ներկայացրել ենք մեր մտահոգությունները և առաջարկները ինչպես գարնանային նստաշրջանի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող նստաշրջանում: Այս զեկույցը վերաբերում է Ռուսաստանի և Եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, և Ռուսաստանի հետ կապված ներկայացվել են որոշակի ձևակերպումներ, որոնք առնչվում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մասնավորապես, խոսքն այս հակամարտության վրա Ռուսաստանի ազդեցության, հակամարտության ծագման և ներկա փուլի մասին է: Հակամարտությունը ներկայացված է նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում»,- Արմենպրեսի-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա ընդգծեց, որ առաջին հերթին հայկական պատվիրակության կողմից արձանագրվել է, որ պետք չէ նույն «զամբյուղում դնել» բոլոր հակամարտությունները և հաշվի չառնել դրանց արմատները, բանակցային գործընթացը: «Այդ առումով ներկայացել է առաջարկ, որպեսզի զեկույցում ներկայացվեն ճիշտ ձևակերպումներ: Զեկուցողը նպատակահարմար չգտավ հաշվի առնել մեր առաջարկները և դրանց հիման վրա վերանայել զեկույցը: Սա ընդամենը զեկույց է, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից, որը բնավ չի արտացոլում ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորո շումը: Այն անգամ չի ներառվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վոեհաժողովի կողմից ընդունված որևէ բանաձևում: Սակայն, այդուհանդերձ, մենք պետք է արձանագրենք, որ կան մտահոգություններ զեկույցում առկա առանձին ձևակերպումների շուրջ: Մենք հետագայում էլ մեր գործընկերների հետ աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի նման ձևակերպումները, որոնք խոչընդոտելու են հակամարտության կարգավորմանը և վնաս են հասցնելու խաղաղ լարգավորման գործընթացին, տեղ չգտնեն համապատասխան զեկույցներում»,- եզրափակեց Նահապետյանը՝ հավելելով, որ զեկույցի հեղինակն իր հետ մասնավոր զրույցներում նշել է, որ իրենք ԼՂ հակամարտության վերաբերյալ առանձին շեշտադրումներ անելու մտադրություն չունեն և խնդիրը վերաբերում է բացառապես Ռուսաստանին:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ այդ զեկույցի հեղինակն ընդունել է իր սխալները, որ թույլ են տրված զեկույցում, սակայն նշել է, որ դա ընդամենը Ռուսաստանի գործողություններին սուր ձևակերպումներ տալու մեջ է: «Յուրահատկությունն այն է, որ ձևակերպումներն ավելի շատ ակադեմիական ճշմարտությունն արտահայտելու խնդիր ունեն: Նրանք գրել են, որ Ռուսաստանն է ծնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դա այնպես է գրված, կարծես թե երեկ է ծագել այդ հակամարտությունը: Նրանք մոռացել են, որ խնդիրը պատմական հիմքեր ունի, որ արմատները գալիս են դեռ 1918-1920թթ.: Մենք նաև ասել ենք, որ հակամարտության կարգավորման մասին խոսելիս հարկավոր է անդրադառնալ Մինսկի խմբին, որտեղ, Ռուսաստանից բացի, համանախագահում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Այստեղ պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ պետք էր Ռուսաստանին քննադատել զեկույցում»,- ասաց պատգամավորը:

Պողոսյանը նաև հայտնեց, որ քննարկման ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված զեկույցում առկա ոչ ճիշտ ձևակերպումների հետ: Կորյուն Նահապետյանին փորձել է պատասխանել ադրբեջանական պատվիրակության անդամը, սակայն նիստը նախագահողն ընդհատել է նրան: Թևան Պողոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում արդեն հոգնել են անընդհատ լսել ադրբեջանցի պատվիրակների նույնաբովանդակ հայտարարությունները:

Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանԻնչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում