ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված են 40-ից ավելի երկրներ. Մեդվեդեւ
ՄիջազգայինՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել Է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել ավելի քան 40 երկրներ: Խոսքը վերաբերում Է նաեւ ազատ առեւտրի գոտիների ստեղծմանը, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:
«Ընդամենը Եվրասիական միության հետ այդօրինակ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել արդեն ավելի քան 40 երկրներ, նրանց բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու շուրջ, ներառյալ նաեւ ազատ առեւտրի գոտիները»,-ասել Է Մեդվեդեւն օտարերկրյա ներդրումների գծով Կոնսուլտացիոն խորհրդի նիստում:
Նա հիշեցրել Է, որ ԵԱՏՄ-ն արդեն ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր Է կնքել Վիետնամի հետ: Մեդվեդեւը նշել Է, որ ԵԱՏՄ-ն օտարերկրյա ընկերություններին հնարավորություն Է տալիս իրենց ներկայությունն ընդլայնել հինգ պետությունների շուկաներում: