ԱՄՆ-ի պետքարտուղարին կիթառ են նվիրել Իսպանիա այցի ընթացքում
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որն այցով գտնվում Է Մադրիդում, Իսպանիայի իշխանություններից կիթառ Է նվեր ստացել:
Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոն բանակցությունների պաշտոնական մասից առաջ կիթառ Է նվիրել ամերիկացի իր պաշտոնակիցին եւ առաջարկել Է երգել: «Սա հիանալի նվեր Է»,-ասել Է Քերին, բայց հրաժարվել Է երգել:
Իր հերթին պետքարտուղարը սեղանի ժամացույց Է նվիրել Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին: Նրա խոսքով՝ դա «առանձնահատուկ նվեր Է», քանի որ նման ժամացույց «քչերն ունեն աշխարհում»: Մասնավորապես, այդպիսի ժամացույց Է ունեցել նախագահ Քենեդին:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի, Լիբիայի եւ Իսրայելի իրադրությունը, ինչպես նաեւ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագիրը:
Իսպանիա ուղեւորության ընթացքում Քերին հանդիպել Է նաեւ պետության ղեկավար Ֆիլիպ Վեցերորդ թագավորի հետ, որը վերջերս այցով եղել Է ԱՄՆ-ում: Ավելի ուշ տեղի կունենա ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: