Սլովենիայի իշխանությունները թույլատրել են հազարավոր գաղթականների մուտքը երկիր
ՄիջազգայինՍլովենիայի իշխանությունները հայտնել են, որ Սիրիայից փախստականների մեծ մասին, որոնք մի քանի օր ապրել են Խորվաթիայի ճամբարներում` Սլովենիայի հետ սահմանում, թույլատրել են մտնել երկիր: Սահմանով անցել է շուրջ հինգ հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հոկտեմբերի 19-ը գաղթականները ժամեր շարունակ անցկացրել են ցուրտ, խոնավ ու կեղտոտ դաշտերում, մինչ նախկին Հարավսլավիայի երկրների իշխանությունները վիճում էին, թե նրանցից յուրաքանչյուրը քանի գաղթական կարող է ընդունել:
Իրավապաշտպանները նախազգուշացնում են, որ նոր ժամանած գաղթականները հայտնվել են ծանր պայմաններում:
Լյուբլյանայում ավելի վաղ էլ ասում էին, որ կարող են տեղավորել միայն սահմանափակ թվով գաղթականների:
Հոկտեմբերի 18-ին Սլովենիան պաշտոնապես սահմանափակել է այն միգրանտների թիվը, որոնց կթույլատրվի մտնել երկիր: Օրական լիմիտ է սահմանվել 2,5 հազար մարդու չափով:
Խորվաթիայում լիմիտ է սահմանվել 5 հազար մարդու չափով: Ավստրիան օրական երկիր է թողնում միայն 1500 մարդու: