ԵՄ-ն Համացանցի «հակաահաբեկչական զտում» Է առաջարկել համաշխարհային մասշտաբով
ՄիջազգայինԵվրահանձնաժողովն աշխարհի առաջատար պրովայդերներին առաջարկել Է Համացանցի «զտում» անցկացնել «հակաահաբեկչական բովանդակությամբ նյութերը հեռացնելու համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրա մոպուլոսը բելգիական Soir թերթին տված հարցազրույցում:
«Մենք բանակցություններ ենք վարում համաշխարհային տեղեկատվական շուկայի առաջատար խաղորդների հետ, ներառյալ Google-ը եւ Microsoft-ը, նպատակ ունենալով նրանց պատկանող ռեսուրսներից հեռացնել արմատական կամ ահաբեկչական բովանդակությամբ հաղորդագրությունները: Համաշխարհային ցանցի բոլոր պրովայդերներին Եվրահանձնաժողովի պաշտոնական կոչը կհրապարակվի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: