Թուրքիայի սահմանին ամերիկյան անօդաչու թռչող սարքը վթարային վայրէջք է իրականացրել
ՄիջազգայինՄիացյալ Նահանգներին պատկանող զինված անօդաչու սարքը վթարային վայրէջք է կատարել Թուրքիայի` Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվ ականը: Նախքան լուրի հաստատումը թուրքական ԶԼՄ-ները գրում էին այն մասին, թե ևս մեկ անօդաչու թռչող սարք է կործանվել Թուրքիայի տարածքում:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 16-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ օդայինուժերը Սիրիայի հետ սահմանին անհայտ պատկանելությանթռչող սարք են կործանել, որը, թուրքական կողմի պնդմամբ,սիրիական կողմից խախտել է Թուրքիայի օդային սահմանը:Երեք անգամ հնչեցված զգուշացումից հետո էլ թռչող սարքըշարունակել է թռչել Թուրքիայի տարածքում, ինչից հետոթուրքական օդուժը կրակ է բացել և հարվածել այդ թռչողսարքին: Հայտարարությանը հաջորդել էր ՌԴ ՊՆմեկնաբանությունն այն մասին, որ Թուրքիայի օդային ուժերիկողմից խփված թռչող սարքն իրենց չի պատկանել: