ԻՊ-ի ահաբեկիչներն սպանության նոր ձև են կիրառում իրենց զոհերի նկատմամբ
ՄիջազգայինԼիբիայում գործող «Իսլամական պետության» ահաբեկիչները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են մահապատժի ենթարկում լրտեսության մեջ մեղադրվող մարդուն:
Ինչպես հաղորդում է arabic.rt.com կայքը, նրանք հրապարկել են իրենց զոհին սպանելու նոր տարբերակ: Ցուցադրվող դաժան կադրերում երևում է, որ մեղադրյալը կրում է գազարագույն համազգեստ: Նրան կապել են բեռնատարից և քարշ տվել երկար տարածություն: Վնասվածքներից նա մահացել է:
ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը պարբերաբար համացանցում հրապարակում է իր դաժան սպանությունները`իրականացված մասնավորապես Սիրիայում և Իրաքում, որտեղ նրանք հսկայական տարածքներ են գրավել:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: