Օբաման առայժմ մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին
ՄիջազգայինԲարաք Օբաման «առայժմ չի պատրաստվում իր աջակցությունն առաջարկել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դա հաստատել է Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ: «Ապագայ ում կարող Է փոփոխություն լինել, բայց առայժմ նրա դիրքորոշումը հենց դա է, անկախ այն բանից՝ ինչ որոշում կընդունի փոխնախագահ Բայդենը»,- ասել է Էռնեստը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ում կարեւորությամբ երկրորդ պետական պաշտոնն զբաղեցնող Ջոզեֆ Բայդենից բոլորն այժմ հայտարարություն են ակնկալում այն մասին, թե նա նախագահական աթոռի համար պայքարելու է արդյոք 2016 թվականի ընտրություններում: