Ֆիլիպիններում գնդակահարել են Չինաստանի գլխավոր հյուպատոսին եւ նրա օգնականներին
ՄիջազգայինԱտրճանակով զինված մի տղամարդ հարձակվել Է Ֆիլիպիններում Չինաստանի գլխավոր հյուպատոս Սուն Ժունհուայի եւ նրա երկուօգնականների վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով The South China Morning Post-ին, Սունը հոսպիտալացվել Է, իսկ նրա օգնականները զոհվել են:
Ոստիկանների տվյալներով՝ երեք տղամարդիկ հոկտեմբերի 21-ին ինը մարդկանց ընկերակցությամբ ճաշում Էին տեղական ռեստորանի առանձնացված սրահներից մեկում: Տեղական ժամանակով ժամը 13:30-ին սրահ Է մտել անհայտ մեկը եւ կրակ բացել ատրճանակից: Նա հեռացել Է ռեստորանից՝ այնտեղ թողնելով սպանության գործիքը, որն ավելի ուշ թաքցրել Է նրա կինը: Ոստիկանները ձերբակալել են երկու կասկածյալների:
Չինաստանի ԱԳ նախարարությունը, մեկնաբանելով իրադրությունը, ասել Է, որ տեղեկատվություն չունի պատահածի մասին: Նախքան գլխավոր հյուպատոսի պաշտոնն զբաղեցնելը Սունը մամուլի քարտուղար Է աշխատել Հոնկոնգում Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունում: