Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում իերնց վերահսկողությամբ նոր տարածք կազմավորելու մասին
ՄիջազգայինՍիրիայի քրդերը հայտարարել են երկրի հյուսիսում իրենց վերահսկողությամբ նոր տարածք կազավորելու մասին: Այս մասին տեղեկություններ են ստացվել քրդական վարչակազմից, որը ղեկավարում է քրդերին հյուսիսային Սիրիայում:
Ինչպես հաղորդում է ara.reuters.com կայքը, նոր, ինչպես քրդրեն են նշում, նահանգի կազմում կընդգրկվի քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից իսլամիստներից գրավված Թել Աբյադ քաղաքը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում: Քաղաքը քրդերի ձեռքում է հայտնվել հունիսին: Նրանք Թել Աբյադը կարողացել են գրավել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդային հարվածների օժանդակությամբ:
Քրդերի վերահսկողությամբ տարածքը կկրի Քանթուն անվանումը:
Ավելի վաղ իսլամիստների հետ երկարատև պայքարի արդյունքում քրդական ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին վերահսկողություն հաստատել քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա, որը նույնպես գտնվում է թուրքական սահմանի մերձակայքում: