Համացանցում դրամահավաք է սկսվել Պոմպեյի վերակառուցման համար
ՄիջազգայինLoveitaly կայքում դրամահավաք է սկսվել Պոմպեյի վերականգնման համար:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, քաղաքի վերակառուցման համար անհրաժեշտ է ավելի քան 65 հազար եվրո, սակայն Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ այդքան գումար չի կարող տրամադրել հին քաղաքի փրկության համար:
Դրամահավաքին կարելի է մասնակցել 2 եւ ավելի եվրո նվիրատվություն կատարելով: Պոմպեյում հնագիտական աշխատանքներ իրականացնող Ֆաբիո Գալենդրոն, կարեւորելով այս նախաձեռնությունը, շեշտել է, որ այս կերպ յուրաքանչյուրն իրեն հինավուրց այդ քաղաքի փրկության մասնակիցը կհամարի: